BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ոչ պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով

Ոչ պարենային ապրանքների գները աճել են 2,3 տոկոսով
05.02.2014 | 15:41

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,3 տոկոսով աճել են ոչ պարենային ապրանքների գները: Հագուստի և կոշկեղենի գները նվազել են համապատասխանաբար 2,3 և 1,1 տոկոսով: Գնաճ է գրանցվել կահույքի, տեքստիլեղենի, դեղամիջոցների, գրենական պիտույքների ապրանքատեսակներում, գնանկում ` ոսկերչական իրերի, շինանյութերի, այգեգործական, գեղահարդարման ապրանքատեսակներում:
Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, բենզինի գինը մնացել է անփոփոխ, դիզելային վառելիքի գինը նվազել է 0,1 տոկոսով:
Գնաճ է արձանագրվել ԱՊՀ երկրներից`Բելառուսում 16,2 տոկոս, Ղազախստանում` 4,2, ՈՒկրաինայում 0, 5, Վրաստանում` 2,4 տոկոս: Եվրամիության երկրներից ամենաբարձր գնաճը Ավստրիայում է եղել` 2 տոկոս:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ